«Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի...

Թուրքիան աջակցում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությանը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի «բռնակցումը»: Ինչպես փոխանցում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին Կիևում անցկացվելիք «Ղրիմի հարթակ» համաժողովից առաջ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Մևլյութ Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին, որպեսզի ցույց տա աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կարևորությունը, որն իրենք տալիս են ղրիմյան թաթարների իրավունքներին: