Թուրքիան ձգտում է ուժեղացնել թյուրքական ազդեց...

Մենք ոչ միայն հետեւում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, այլեւ աջակցում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: 

Այս մասին հայտարարել է Թուրքիայի Հանրապետության Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովում:

Նա նշել, որ ակնկալում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարության շարունակությունը։

«Մենք կարծում ենք, որ թյուրքական աշխարհն ավելի կարեւոր դեր կխաղա մեր տարածաշրջանի կայունության եւ անվտանգության գործում»,-ասել է Էրդողանը: