Անկարան դիմում է Իրանի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ թուրքական ընկերություններին պատկանող 11 նավերին անցնել Հորմուզի նեղուցով, հաղորդում Է Bloomberg-ը:
«Այս հարցով քննարկումներ են ընթանում», - հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ նեղուցում ընդհանուր առմամբ թուրքական դրոշի տակ գտնվող 14 նավ կա։ Դրանցից երեքը լողացող էլեկտրակայաններ են, որոնք հեռանալու թույլտվություն չեն խնդրում։
Նախարարը նաև հավելել է, որ թուրքական իշխանությունները մշտական կապի մեջ են նավերի անձնակազմերի հետ։



