Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ էներգետիկ...

Թուրքիան դադարեցրել է համագործակցությունը Իսրայելի հետ համատեղ էներգետիկ նախագծերումգրում է կառավարամետ Yeni Şafak թերթը։

Նրա տեղեկություններով՝ Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը նույնպես չեղարկել է նոյեմբերին նախատեսված այցը Իսրայելորի ընթացքում նախատեսվում էր բանակցություններ վարել տեղական իշխանությունների և ընկերությունների հետ գազի գնման և Եվրոպա տարանցման շուրջ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը ելույթ ունենալով խորհրդարանում հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պատճառով թուրք պաշտոնյաների բոլոր պլանավորված այցերը Իսրայել չեղարկելու մասին։

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էրոր բանակցություններ է վարում Իսրայելի հետ Միջերկրական ծովից գազի մատակարարումների շուրջ։ Նշվում էրոր Թուրքիայի և Իսրայելի միջև ծովային գազատարը կարող է կառուցվել չորսից հինգ տարվա ընթացքում։