ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ անհամբեր սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը` հավաքական անվտանգության աճող մարտահրավերները, ներառյալ ահաբեկչության սպառնալիքը, Ուկրաինայում հակամարտությունը և Մերձավոր Արևելքի ճգնաժամը քննարկելու համար:
«Օրըստօրե ավելի անկանխատեսելի դարձող աշխարհում Թուրքիան անգնահատելի ներդրում է կատարում դաշինքում՝ ամրապնդելով զսպման ուժը հարավային թևում», - պաշտոնը ստանձնելուց ի վեր Անկարա կատարած իր առաջին այցի ժամանակ թուրքական լրատվամիջոցներին տված ասուլիսում հայտարարել է Ռյուտեն:
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ կհանդիպի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և կայցելի թուրքական TUSAŞ օդատիեզերական ընկերության օբյեկտներ։