Թուրքիան ԱՄՆ-ին կնախազգուշացնի Սիրիայում ՔԱԿ-...

Թուրքիան ԱՄՆ-ին կզգուշացնի Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերին վերջ դնելու անհրաժեշտության մասին։ Հակառակ դեպքում Անկարան ինքը միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ թուրքական կողմի այս ուղերձը կհայտարարեն Անկարայի բանակցություններում հանրապետոթւյան ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որոնք նախատեսված են դեկտեմբերի 13-ին։ «ԱՄՆ-ին հերթական անգամ բավականաչափ հստակ կասվի. «Կամ դուք եք լուծում այդ հարցը, կամ մենք կանենք անհրաժեշտ ամեն բան»,- տեղեկացրել է հեռուստաալիքի ղեկավար Դիջլե Ջանովան։

Թուրքական կողմը ուշադրություն կհրավիրի Վաշինգտոնի կողմից Սիրիայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու եւ ՔԱԿ-ի ու նրա սիրիական ճյուղի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» աջակցությունը դադարեցնելու անհրաժեշտության վրա։ «Թուրքիայի հիմնական նպատակը Սիրիայի հյուսիսում անվտանգության ապահովումն էր սահանի 30-40 կիլոմետր խորքով։ ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ գոյություն ուներ համաձայնագիր այս հարցի վերաբերյալ, ստանձնվել էին պարտավորություններ, բայց դրանք չեն կատարվել»,- նշել է լրագրողը։