Թուրքիան ԱՄՆ-ի հետ տարաձայնություններ ունի ազ...

Թուրքիան տարաձայնություններ ունի ԱՄՆ վարչակազմի հետ իր ազգային անվտանգության հարցերում: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով գտնվում է Նյու Յորքում։

«Մենք դեռևս տարաձայնություններ ունենք ամերիկյան վարչակազմի հետ մեր ազգային անվտանգությանն առնչվող որոշ հարցերի շուրջ»,- Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նաև հավելել է, որ «ով էլ դառնա ԱՄՆ նախագահ հաջորդ նախագահական ընտրություններից հետո, ԱՄՆ-ի և հարաբերություններում բարձր մակարդակի երկխոսության վերաբերյալ Անկարայի տեսակետը չի փոխվի»։