ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։
Հուլիսի 31-ին Թուրքիայում 1 ԱՄՆ դոլարը արժե 47.49 լիրա, որը երբեւէ գրանցված ամենաբարձր կուրսն է։
Նշենք, որ Էրդողանի իշխանության գալու առաջին տարիներին 1 ԱՄՆ դոլարը գրեթե 1 լիրա էր։ Այս տարիների ընթացքում թուրքական լիրան փաստացի արժեզրկվել է 4700 տոկոսով։



