Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական և հայկական կողմերի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը կարող են հանդիպել մոտ ժամանակներս։ Այս մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու կողմից հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: