
Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած թուրք-ադրբեջանական ուժերն ամեն կերպ փորձում են պառակտել Հայաստանի ընդդիմությունը։ Այս մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Նրանք գիտեն՝ ինչպես խաթարել ընդդիմադիր շարժումը, եւ դրա համար օգտագործում են ծայրահեղ պարզունակ մեխանիզմներ։ Սակայն ես անձամբ վիրավորված եմ այն փաստից, որ այդ մեխանիզմները տալիս են իրենց բացասական արդյունքները»,-ասաց Մինասյանը։
ՀՀԿ ներկայացուցիչը համոզված է, որ չարագործներին հաջողվում է հանրությանը համոզել, որ ընդդիմադիր շարժման մեջ որոշակի պառակտում է առաջացել։
«Ասում են, որ դա է պատճառը, որ չեն կարողանում հեռացնել Նիկոլ Փաշինյանին»,-նկատեց նախկին պատգամավորը