Թունիսի նախագահ. Խորհրդարանը «վտանգ» է ներկայ...

Ներկայիս խորհրդարանը «վտանգ» է ներկայացնում պետության համար՝ «լոբբիստների վերահսկողության» պատճառով: Այս մասին հայտարարել է Թունիսի նախագահ Կայս Սաիդը՝ լոբբիստներին մեղադրելով թունիսցի ժողովրդին «սովի մատնելու» փորձի մեջ, հայտնում է MEM-ը:

Նա փորձել է արդարացնել մեկ ամիս առաջ հայտարարված բացառիկ միջոցառումները երկարաձգելու իր որոշումը:

«Քաղաքական ինստիտուտները լուրջ սպառնալիք են ներկայացնում պետության համար»,- ասել է նա: «Խորհրդարանն ինքնին վտանգ է ներկայացնում պետության համար, հատկապես այն գործարքների լույսի ներքո, որոնք տեղի են ունեցել նրա ներսում` լոբբիի շահերից բխող օրենքներ ընդունելու նպատակով: Այս գործելակերպը կդադարեցվի»:

Սաիդը հայտարարել է խորհրդարանի աշխատանքի դադրեցումը «մինչեւ նոր ծանուցում» երկարաձգելու մասին, ինչը մտահոգություններ է առաջացրել երկրի ներսում եւ արտասահմանում: