Թշնամին «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կ...

Սեպտեմբերի 2-ին ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին,  ներթափանցել ներս և վնասել գույքը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ:

 Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գրիգորյանի գլխավորությամբ:

Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան: