Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս տեղեկությունը քիչ առաջ ստացանք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից։ Թե ինչն է պատճառը, նա չգիտեր։ «Խփում են Ստեփանակերտի վրա։ Թուրք է, հարձակվել է, թուրքը ինչ պետք է անի, խփում է ամեն տեղից», - այս մասին Հրապարակի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը։
Առավոտից Արցախում լարված իրավիճակ էր։ Թշնամին հրետակոծում է Ասկերանի դիրքերը և Ստեփանակերտը։



