SHAMSHYAN.com-ի տեղեկություններով նոյեմբերի 30-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ «Յուղերի Խաչմերուկի» դիմաց մոտ 20 անձանց միջև ծեծկռտուք է։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 20։50-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։
Դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված օրը ժամը 20։50-ի Արտաշիսյան փողոցի 18/21 հասցեի մոտ նշված միջադեպին մասնակից են եղել Երևանի բնակիչներ 21-ամյա Վլադիմիր Պ․-ն, 22-ամյա Ռոբերտ Հ․-ն և 34-ամյա Միքայել Ս․-ն, ովքեր տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նոյեմբերի 30-ին ժամը 20։50-ի սահմաններում գտնվելով վերը նշված հասցեի դիմաց ավտոմեքենայի երաժշտության բարձր լինելու հետ կապված ծեծկռտուքի են բռնվել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց և հնչեցրել են հայհոյանքներ, որից հետո քաղաքացիները միջամտել են և իրենք հեռացել են նշված վայրից



