Ծեծկռտnւք՝ Երևանի «Նոր-Զովք» սուպերմարկետում

Հունվարի 28-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, նշված մարկետ են մեկնել  ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ էլ Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը  «Նոր-Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն  Մ․-ն   

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ծեծի ենթարկված Արսեն Հ․-ն աշխատում է «Նոր-Զովք» սուպերմարկետում, որպես բանվոր, Ալբերտ Գ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության պետն է, իսկ Կարեն  Մ․-ն՝ «Նոր-Զովք» սուպերմարկետի անվտանգության աշխատակից։