Ծանր ֆիզիկական բռնության ենթարկված բոլոր ձերբ...

Մի բան ակնհայտ է՝ բոլոր այն ձերբակալվածները, որոնք ծանր ֆիզիկական բռնության են ենթարկվել, Երևանից հնարավորինս հեռու ՁՊՎ-ներ են տարվել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա նշեց, որ երեկվանից իրենց պատգամավորները փորձում էիր տարբեր ոստիկանություններում պարզել բերման ենթարկված 30 քաղաքացիների ճակատագիրը։ Բոլոր տեղերում նույն պատկերն է եղել, բոլոր բերման ենթարկված, ձերբակալվածները ենթարկվել են անօրինական բռնության ու ծեծի։

Նա պատմեց, որ բերման ենթարկվածներից Կարմեն Ավետիսյանին ոստիկանությունը շտապօգնությամբ տեղափոխել է 1-ին հիվանդանոց, սակայն քանի որ Կարմենը նաև հիվանդանոց այցելած Բագրատ Սրբազանին էր տեսել ու պատմել ոստիկանական բռնությունների մասին, ոստիկանները որոշել էին նրան չթողնել հիվանդանոցում, այլ տեղափոխել՝ քննչական, որտեղից էլ տեղափոխել էին Նաիրի ՁՊՎ։