«Տեր Ռուբեն անունով մի քահանա ահազանգում է այն մասին, որ ԱԱԾ-ն գնացել է իր մոտ և առաջարկել է, որ պատարագի ժամանակ, որը հավանաբար տեղի է ունենալու առաջին կիրակի օրը, Վեհափառի անունը չհնչեցնի, ասում է՝ եկան ասեցին բա Տեր հայր ջան խնդրում ենք Վեհափառի անունը չտաս: Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ-որ տեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընդիր վարչապետը գա, ես իր համար պատարագ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱԾ ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից: Արդյn՞ք ԱԱԾ-ն գնում է հոգևորականների մոտ և ինչ-որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարագներին, որոնց դուք եք մասնակցում, թե՞ ոչ»,- լրագրողներից մեկը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
«Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի: Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱԾ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, վեցերորդ դեպքում կարող է վեցերորդ մարդ լինել, դա կախված է նրանից՝ ով ում է ճանաչում և ով ինչ անձնական կապեր ունի, այստեղ ԱԱԾ-ն և մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է: Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարագ գնալու առիթով են շփվում: Իրենք բազմաթիվ հայտնի և ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



