Թրյուդոն ցավակցություններ Է հայտնել Սասքաչեւա...

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սեպտեմբերի 4-ին իր ցավակցություններն Է հայտնել Սասքաչեւանի նահանգում դանակով մի շարք հարձակումների զոհերի հարազատներին եւ հայտարարել, որ կառավարությունը հետեւում Է իրադրության զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօրվա հարձակումները Սասքաչեւանում սոսկալի են եւ խոցում են սիրտը: (…) Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադրությանը եւ բոլորին հորդորում ենք հետեւել տեղական իշխանությունների նորություններին»,- գրել Է Թրյուդոն Twitter-ի՝ իր Էջում:

Ավելի վաղ CBC հեռուստաալիքը հայտնել Է, որ Կանադայի ոստիկանությունը որոնում Է երկու հանցագործների, որոնք դանակահարելով սպանել են 10 մարդու եւ վիրավորել առնվազն 15 հոգու հյուսիսամերիկյան երկրի բնիկ բնակիչների Ջեյմս Սմիթ Քրի Նեյշն ավանում, ինչպես նաեւ Վելդոն քաղաքում (Սասքաչեւանի նահանգ): Նախնական տեղեկատվությամբ՝ հանցագործների զոհեր են դարձել պատահական մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: