ԹՐԻՓՓ»-ի իրագործման հնարավորությունները մշուշ...

Ռուսական  ՏԱՍՍ գործակալությունը հոդված է  հրապարակել,  որտեղ անդրադարձ է կատարվում «Թրամփի երթուղի» (Trump Route for International Peace and Prosperity – TRIPP) նախագծի հեռանկարներին՝ նշելով, որ ԱՄՆ-Իրան հակամարտության ֆոնին դրա իրագործման հնարավորությունները մշուշոտ են։

Նրա խոսքով՝ Իրանը բացասաբար է վերաբերվում իր հյուսիսային սահմաններին ԱՄՆ ներկայությանը, իսկ Կենտրոնական Ասիայից Եվրոպա տանող երթուղու նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը կարող է անվստահություն առաջացնել նաև ասիական գործընկերների շրջանում։ Կալուգինը նշել է, որ առանց ռուսական և չինական բեռների՝ չափազանց դժվար կլինի վերադարձնել նախագծում կատարվելիք ներդրումները։

Ռուս դիվանագետը նաև թվարկել է մի շարք գործոններ, որոնք, ըստ նրա, պետք է հաշվի առնել։ Դրանց թվում են հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, ադրբեջանական երկաթուղու հետ անխափան կապ ապահովելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի անհրաժեշտությունը, Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից մինչև 2038 թվականը գործող կոնցեսիոն պայմանագրով, ինչպես նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

Կալուգինը նշել է, որ այս նախագիծը, որը նախատեսում է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանին կապող տրանսպորտային ուղի Հայաստանի հարավով, «անակնկալ չի առաջացել»։ Նրա խոսքով՝ դրան նախորդել է ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ ձևաչափով երկու տարվա աշխատանքը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ խմբի շրջանակում։

«2023 թվականին մենք մոտ էինք այսպես կոչված «Մեղրիի երթուղու» գործարկմանը, որը պետք է ոչ միայն ապահովեր տարանցումը Հայաստանի հարավով դեպի Նախիջևան, այլ նաև, ըստ էության, կապեր հայկական և ադրբեջանական երկաթուղիները»,- ասել է ռուս պաշտոնյան։

Նա պնդել է, որ այժմ Հայաստանը փորձում է նույն արդյունքին հասնել արդեն «Թրամփի երթուղու» միջոցով, սակայն տարբերությունն այն է, որ հայ-ամերիկյան նախաձեռնությունը, ի տարբերություն «Մեղրիի երթուղու», ինքնաբերաբար չի նախատեսում հայկական և ադրբեջանական երկաթուղային ենթակառուցվածքների լիարժեք միացում։

Կալուգինի խոսքով՝ «Երևանը 2023 թվականին միտումնավոր սառեցրել է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը»։