Տրանսպորտի համար չվճարելու պատիժը շատ խիստ է...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովը վերջնականապես ընդունեց օրինագիծն այն մասին, որ քաղաքացիները, ովքեր կբոյկոտեն հանրային տրանսպորտի սակագնի վերաբերյալ եւ չեն վճարի, կտուգանվեն: Կտուգանվեն նաեւ այն քաղաքացիները, որոնք կօգտագործեն այլ անձի համար նախատեսված, արտոնյալ պայմաններով տրված քարտերը, օրինակ՝ տատիկ-պապիկների, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլոց:

Կարճ ասած՝ 150 դրամ դարձնելուց հետո տուգանքի միջոցով փորձ է արվում տրանսպորտային մուտքերը ավելացնել՝ մոտեցնելով 100%-ի: Մեզ փոխանցում են, որ վերահսկողությունը շատ խիստ է լինելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: