
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնում հանցավորության մակարդակն ամենաբարձրերից մեկն է աշխարհում։
«Վաշինգտոնն ունի հանցավորության ամենաբարձր մակարդակներից մեկն աշխարհում, որը գերազանցում է երրորդ աշխարհի ամենաքրեական շատ երկրներից ցուցանիշերը: Քաղաքում սպանությունների մակարդակը [յուրաքանչյուր 100 հազար մարդու հաշվով] ավելի բարձր է, քան իրենց բռնությամբ հայտնի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Մեխիկոն, Բոգոտան, Իսլամաբադը և Ադիս Աբեբան, և գրեթե տասն անգամ ավելի բարձր, քան Իրաքի Էլ Ֆալլուջա քաղաքում», - գրել է նա Truth Social-ում:
Օգոստոսի 11-ին Թրամփը հայտարարել է հանցավորության դեմ պայքարի նպատակով Վաշինգտոնում Ազգային գվարդիայի մարտիկների տեղակայման մասին և նշել, որ քաղաքի ոստիկանությունը կանցնի դաշնային վերահսկողության: Նա նաև հնարավոր է համարել, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնում անվտանգության ապահովմանը կներգրավվեն զինվորականները։
Պենտագոնի տվյալներով՝ ԱՄՆ իշխանությունները մտադիր են մոբիլիզացնել Ազգային գվարդիայի մոտ 800 զինվորների՝ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հասարակական կարգի ապահովման համար: Օգոստոսի 12-ին քաղաքի կենտրոնում արդեն տեղակայվել է ստորաբաժանումների մի մասը: