ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։
Քելլոգի խոսքով՝ «սակայն, Պենտագոնը Ուկրաինային լիազորություն չի տվել դրանք իրականացնելու համար»։
«Բոլորը պետք է հետևեն նախագահի ասածներին։ Սահմանադրության համաձայն նա գերագույն գլխավոր հրամանատարն է և բոլորը ենթարկվում են նրան», — նշել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահի դիրքորոշումն իսկապես այն է, որ Ուկրաինան կարող է հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին, և որ դա թույլատրվել է նախագահի կողմից (Թրամփի), Քելլոգը պատասխանել է.
«Ես կարծում եմ, որ «այո»։ Օգտագործեք ձեր հնարավորությունները խորը հարվածներ հասցնելու համար։ Անձեռնմխելի վայրեր չկան»։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ անցած գիշեր Ռուսաստանի ՊՕ համակարգերը գիշերային ժամերին միջամտել և ոչնչացրել են 84 ուկրաինական ԱԹՍ-ներ՝ երկրի տարբեր շրջանների ուղղությամբ։



