ԱՄՆ-ը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Մեքսիկային և Կանադային 25% մաքսատուրքերով։
«Բոլորը գիտեն, որ հազարավոր մարդիկ [ԱՄՆ] են գալիս Մեքսիկայից և Կանադայից, այդ իսկ պատճառով հանցագործությունն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը հասել են աննախադեպ մակարդակի։ Հունվարի 20-ին իմ առաջին հրամանագրերից մեկը կլինի ստորագրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Մեքսիկայից և Կանադայից ԱՄՆ առաքվող բոլոր ապրանքների համար 25% մաքսատուրք գանձելու համար»,- գրել է նորընտիր նախագահը սոցցանցերում։
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ այս մաքսատուրքերը կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ թմրանյութերն ու անօրինական միգրանտները չեն դադարում հեղեղել ԱՄՆ։ Նա կարծում է, որ այս ցուցակում հայտնված երկրներն ունեն բոլոր հնարավորությունները կարգավորելու իրավիճակը նախքան քայլեր ձեռնարկելը։
«Ե՛վ Մեքսիկան, և՛ Կանադան ունեն բացարձակ իրավունք և իշխանություն հեշտությամբ լուծել այս վաղուց հասունացող խնդիրը», - գրել Է Թրամփը։