Թրամփը Սի Ցզինպինին անվանել է ջերմ մարդ

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը ջերմ մարդ է, որը տրամադրված է կոնկրետ և արդյունավետ աշխատանքի։ Նման բնութագիր իր չինացի գործընկերոջը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ չինացի առաջնորդը «ամբողջությամբ կենտրոնացած է գործի վրա»։

«Իրականում ես նրան ջերմ մարդ եմ համարում, բայց միևնույն ժամանակ նա ամբողջությամբ կենտրոնացած է գործի վրա. նա անմիջապես անցնում է աշխատանքի, ոչ մի խաղ, ոչ մի խոսակցություն այն մասին, թե այսօր ինչ հրաշալի եղանակ է կամ՝ «օ՜, եկեք նայենք աստղերին, եկեք նայենք արևին»», – հայտարարել է Թրամփը։

Թրամփը նույն օրը ավելի վաղ իր բանակցությունները Սի Ցզինպինի հետ անվանել էր գերազանց։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նախընտրել է չմեկնաբանել այն հարցը, թե արդյոք երկխոսության ընթացքում շոշափվել է Թայվանի շուրջ իրավիճակը։