
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան «30-օրյա անվերապահ հրադադար» հայտարարեն։ Միաժամանակ, հրադադարը չպահպանման դեպքում, նա սպառնացել է լրացուցիչ պատժամիջոցներով։
«Բանակցությունները Ռուսաստանի/Ուկրաինայի հետ շարունակվում են։ Միացյալ Նահանգները պահանջում է 30-օրյա անվերապահ հրադադար՝ դա կատարյալ ժամկետ համարելով։ Հուսանք՝ կպահպանվի ընդունելի հրադադար, և երկու երկրներն էլ պատասխանատվություն կկրեն այդ ուղիղ բանակցությունների անձեռնմխելիության պահպանման համար։ Եթե հրադադարը չպահպանվի, Միացյալ Նահանգները և նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն։ Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինվորներ են զոհվում, և բոլորը պետք է ցանկանան, որ դրան վերջ դրվի։ Ես հենց դա եմ ուզում, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես դա են ուզում։»
Որպես նախագահ՝ ես կաշխատեմ եվրոպացիների հետ համատեղ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու համար, և դա կլինի երկարատև խաղաղություն։ Այդ հրադադարը, ի վերջո, պետք է հանգեցնի խաղաղության համաձայնագրի։ Այդ ամենը կարող է շատ արագ արվել, և ես պատրաստ կլինեմ ցանկացած պահի, եթե իմ ծառայություններն անհրաժեշտ լինեն։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։