Թրամփը պնդում է, որ լրատվամիջոցները խեղաթյուր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան լրատվամիջոցները խեղաթյուրում են հասարակական կարծիքի հարցումների արդյունքները։

«Մենք մեր երկրում այլևս ազատ և արդար մամուլ չունենք։ Մենք ունենք մամուլ, որը վատ պատմություններ է գրում և մանիպուլյացիաներ է անում հարցումների միջոցով։ Նա վարկաբեկված է և կոռումպացված։ Տխուր է», - գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ում։

Ապրիլի 27-ին հրապարակված ABC-ի և Washington Post-Ipsos-ի համատեղ հարցման համաձայն՝ Թրամփը 80 տարվա ընթացքում 100 օր պաշտոնավարելուց հետո ունի ամենացածր հավանության վարկանիշը։ Ամերիկացիների 55%-ը նշել է, որ դժգոհ է Թրամփի գործունեությունից որպես նախագահ, մինչդեռ 39%-ը դրական է գնահատել նրա գործունեությունը որպես պետության ղեկավար։ 2017 թվականին Թրամփը նույնպես ռեկորդային ցածր վարկանիշ ուներ պաշտոնավարման 100 օրից հետո։