ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը և փոխնախագահի նրա թեկնածու Ջեյմս Վանսը պետք է հաղթեն. այս մասին X-ում գրել է միլիարդատեր Իլոն Մասկը, որը Թրամփի աջակիցն է:
«Թրամփն ու Վանսը պետք է հաղթեն: Ես չեմ կարող հանդուրժել 4 տարի Քամալային (Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Քամալ Հարիսը-Խմբ.) և Ուոլսին (Հարիսի՝ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլս-Խմբ.) տեսնելն ու լսելը: Դա դաժան և անսովոր պատիժ կլինի», - գրել է Tesla, SpaceX, X ընկերությունների սեփականատերը:
Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալու են նախագահական ընտրությունները: