Թրամփը պարտավորեցրել է բեռնատարների վարորդներ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը պահանջում է բեռնատարների վարորդներին վարժ խոսել անգլերեն, հայտնել է CNN-ը։ Փաստաթղթում միջոցը նկարագրվում է որպես «անվտանգության անվիճելի պահանջ պրոֆեսիոնալ վարորդների համար»: «Իմ վարչակազմը կկիրառի օրենքը՝ պաշտպանելու բեռնատարների ամերիկացի վարորդների, ուղեւորների եւ այլոց անվտանգությունը, այդ թվում՝ կիրառելով անվտանգության կանոնակարգեր, որոնք երաշխավորում են, որ ցանկացած մարդ, որը վարում է առեւտրային մեքենա, պատշաճ պատրաստվածություն ունենա եւ տիրապետի մեր ազգային լեզվին՝ անգլերենին»,- նշվել է հրամանագրում: Հիշեցնենք, որ անցած ամիս Թրամփը ստորագրել էր առանձին հրամանագիր՝ անգլերենը Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու հռչակելու մասին։ Սա առաջին դեպքն է ամերիկյան պատմության մեջ, երբ պետական ​​լեզու հռչակվեց ազգային մակարդակով: Հրամանը նաեւ չեղյալ է համարել նախագահ Բիլ Քլինթոնի ստորագրած մանդատը, որը պարտավորեցնում էր գործակալություններից օգնություն տրամադրել նրանց, ովքեր անգլերեն չեն խոսում: Ընդ որում, գործակալություններին դեռ թույլատրվում է ծառայություններ առաջարկել այլ լեզուներով: