Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G2...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրավիրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մայամիում, հայտնում է Washington Post թերթը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյաներին։ Գրում է Րիա Նովոստին:

«ԱՄՆ-ն մտադիր է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին G20 երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որի անցկացումը նախատեսված է դեկտեմբերին», — նշվում է հաղորդագրությունում։

Պարբերականի տվյալներով՝ հրավերը հանդիպմանը, որը կանցկացվի նախագահ Թրամփի Դորալ գոլֆային հանգստավայրում Մայամիում, դեռևս չի ուղարկվել։