Թրամփը մտադիր է Ճապոնիա մեկնել այս տարվա հոկտ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ճապոնիա մեկնել այս տարվա հոկտեմբերի վերջին: Այս մասին հաղորդել է ճապոնական Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի կառավարությունում իր աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ այցի ստույգ ժամկետները ներկայումս համաձայնեցվում են։ Սպասվում է, որ Թրամփը Ճապոնիա կայցելի Հարավային Կորեա մեկնելու ճանապարհին, որտեղ կմասնակցելու է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին: Այն տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։

Դա կլինի Թրամփի առաջին այցը Ճապոնիա իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում: 

Kyodo-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի վերջին Ճապոնիայում արդեն ընտրված կլինի նոր վարչապետ: