ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում կառաջադրի 2019-2021թթ. Մեքսիկայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցրած Քրիսթոֆեր Լանդաուին։
«Ուրախ եմ առաջադրել Քրիսթոֆեր Լանդաուի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնուն»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նա նշել է, որ 61-ամյա Լանդաուն Մեքսիկայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում «անդադրում աշխատել է անլեգալ միգրացիան կրճատելու ուղղությամբ՝ այն հասցնելով պատմության մեջ ամենացածր մակարդակին»։
Լանդաուի թեկնածությունը պաշտոնական առաջադրումից հետո պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսի Սենատը։



