Թրամփը խոստովանել է, որ այժմ « Բայդենն իրեն շ...

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի նկատմամբ սկսել է համակրանք զգալ այն բանից հետո, երբ վերջինս լքել է նախընտրական մրցավազքը։

«Գիտեք, ես նախկինում չէի սիրում Բայդենին, բայց հիմա նա ինձ շատ է դուր գալիս»,- ասել է Թրամփը՝ Նյու Յորքում Ալ Սմիթի բարեգործական ընթրիքի ժամանակ։ «Նա շատ ավելի լավ նախագահի թեկնածու էր, քան նա [ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը]»:

Թրամփը հավելել է, որ այժմ «չի կարող տանել» Հարիսին։ «Ես երբեք չեմ հավանել այն մարդկանց, ում հետ ես մրցում եմ», - ասաց քաղաքական գործիչը։