![Թրամփը խոստացել է «նոր վայր» կառուցել պաղեստի...](/imgs/posts/medium/2025/02/1e6a089.png)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը չի ներառում պաղեստինցիների՝ իրենց նախկին տարածքներ վերադառնալու հնարավորությունը՝ հավելելով, որ նրանց համար նոր անվտանգ համայնքներ կկառուցվեն։
«Ոչ, նրանք չեն կարող վերադառնալ», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով պաղեստինցիների՝ Գազա վերադառնալու իրավունքի մասին հարցին։
«Եթե նրանք հիմա վերադառնան, տարիներ կանցնեն, մինչև այն նորից ապրելու համար պիտանի կլինի», – հավելել է Թրամփը՝ նշելով, որ տարածաշրջանը ներկա վիճակում բնակության համար պիտանի չէ:
Նա նաև ընդգծել է, որ Գազայի կառավարումը դիտարկում է որպես ներդրումային նախագիծ։
Թրամփը հավելել է, որ ծրագրում է կառուցել նոր, ավելի անվտանգ բնակավայրեր պաղեստինցիների համար՝ հեռու հակամարտության գոտիներից։