Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։
ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։
Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Կիրիլ Դմիտրիևը և Վլադիմիր Մեդինսկին։
Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի կարգավորման հարցն է։
ԱՄՆ բանագնացները Մոսկվայից հետո նախատեսում են մեկնել Դուբլին՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Հիշեցնենք՝ Պուտինի հետ վերջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետորբուրգում՝ հոկտեմբերի 21-ին:
Որից հետո՝ նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում կայացել է բանակցություններ՝ ԱՄՆ միջնորդությամբ:



