ԱՄՆ նախկին նախագահ եւ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ իր մրցակցուհու՝ Քամալա Հարիսի հաղթանակը նոյեմբերին կայանալիք ընտրություններում կհանգեցնի երկու տարվա ընթացքում Իսրայելի ոչնչացմանը։
«Քամալա Հարիսին տրված ձայնը ձայն է Իսրայելի ոչնչացման օգտին։ Այ թե ինչ տեղի կունենա Իսրայելի հետ [Հարիսի հաղթանակի դեպքում], Իսրայելը կդադարի գոյություն ունենալ երկու տարվա ընթացքում»,- ասել է նա չորեքշաբթի՝ ելույթ ունենալով Յունիոնդեյլ քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։
Թրամփը խոստացել է Սպիտակ տուն վերադառնալու դեպքում վերջ դնել Մերձավոր Արեւելքի քաոսին եւ հակամարտությանն Ուկրաինայում։ Հանրապետականը նշել է, որ «շատ լավ հարաբերությունների մեջ է» Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։