Թրամփը կարող է մեղմել մաքսատուրքերն ավտոարտադ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ավտոարտադրողներին ազատել որոշ մաքսատուրքերից, երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ այն ընկերությունները, որոնք արդեն վճարում են ավտոմեքենաների ներկրման 25 տոկոս տուրքեր, այլ մաքսատուրքերի չեն ենթարկվի, օրինակ՝ պողպատի եւ ալյումինի ներկրման համար։ Ավելին, այն բանից հետո, երբ Թրամփը կհայտարարի այս որոշման մասին, ավտոարտադրողներին կփոխհատուցվեն այն տուրքերը, որոնք արդեն վճարվել են։Ամերիկյան վարչակազմը նաեւ կվերանայի ներմուծվող ավտոպահեստամասերի մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն մայիսի 3-ից եւ կկազմեն 25 տոկոս, ավելացրել է The Wall Street Journal-ը։ Ակնկալվում է, որ միջոցառումները ավտոարտադրողներին ժամանակ կտան տեղափոխելու մատակարարման շղթաները եւ կարճաժամկետ հեռանկարում զգալիորեն կաջակցեն ընկերություններին:Ապրիլի 2-ին Թրամփը հայտնել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել 10 տոկոսի համընդհանուր, ապրիլի 9-ից՝ անհատական մաքսատուրքերը, բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար սահմանել է 25 տոկոս մաքսատուրք։