ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ ներկա գտնվել հակամարտության կարգավորման շուրջ Իրանի հետ համաձայնագրի ստորագրմանը, եթե կողմերին հաջողվի գործարք կնքել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանում գտնվող մի աղբյուրի։
«Գործընթացն առաջ է շարժվում, և բանակցությունները նախատեսված են վաղը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել անձամբ կամ վիրտուալ տարբերակով, եթե գործարք ստորագրվի»,- անանուն մնալու պայմանով ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ ամերիկա-իրանական բանակցությունների երկրորդ փուլը կկայանա չորեքշաբթի առավոտյան՝ ապրիլի 22-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Ըստ հեռուստաալիքի՝ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իսկ իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:



