Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիս...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունն արագ կավարտվի:

«Ես պարզապես հույս ունեմ, որ դա շատ արագ կավարտվի»,-ասել է Թրամփը երեքշաբթի օրը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։

Թրամփը նաև խոստովանել է, որ հարվածների մեկնարկի մասին իմացել է հենց  ԶԼՄ-ների ներկայացուցիչներից:

«Շատ ցավալի է։ Մենք հենց նոր լսեցինք այդ մասին։ Կարծում եմ, որ մենք գիտեինք, որ ինչ-որ բան տեղի կունենա: Նրանք միմյանց հետ կռվել են երկար ժամանակ, տասնամյակներ և նույնիսկ դարեր»,-հավելել է նա ։