
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրեա ժողովրդի համար անհավանական ընկեր է. ամենայն հարգանքով Իսրահելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ, կարծում եմ, որ Թրամփը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ. timesofisrael.com-ի փոխանցմամբ` այս մասին Նյու Յորքում հրեական «Յունայթեդ Հաթզալա» արտակարգ իրավիճակների փրկարարական խմբի համար կազմակերպված դրամահավաք գալա-երեկոյի ժամանակ ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նկատի ունենալով, թե որքան բան է անում ԱՄՆ ղեկավարն Իսրայելի համար:
«Նա այնքան յուրահատուկ մարդ է, նա հրեա ժողովրդի անհավանական ընկերն է: Ամենայն հարգանքով վարչապետ Նեթանյահուի նկատմամբ, որի հետ ես այսօր խոսեցի, բայց կարծում եմ, որ նախագահ Թրամփը կարող է լինել առաջին գործող նախագահը, որը կարող է միաժամանակ լինել Իսրայելի վարչապետ», - ասել է Ուիթքոֆը: Սրան ի պատասխան ներկաները ծափահարել են:
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ընդգծել է, որ Թրամփի առաջնորդությունը «անսասան է Իսրայելի գոյության և բարգավաճման իրավունքը պաշտպանելու հարցում»։