Թրամփը հրաման է տվել Տեխասից Ազգային գվարդիայ...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել Տեխասից Ազգային գվարդիայի 400 մարտիկի ուղարկել այլ նահանգներ: Այս մասին X-ում հայտնել է Իլինոյսի նահանգապետ Ջեյ Ռոբերտ Պրիցկերը։

«Այսօր երեկոյան նախագահ Թրամփը հրաման է տվել Տեխասի Ազգային գվարդիայի 400 մարտիկների ուղարկել Իլինոյս, Օրեգոն և Միացյալ Նահանգների այլ վայրեր՝ տեղակայման համար», - գրել է նա ։

Թրամփը սեպտեմբերին հայտարարել է, որ Ազգային գվարդիայի մարտիկները կուղարկվեն Չիկագո՝ Իլինոյսի խոշորագույն քաղաք՝ առանց նշելու ժամկետները։ 

Միացյալ Նահանգների ղեկավարը մեկ անգամ չէ քննադատել Իլինոյսի նահանգապետին՝ Չիկագոյում անվտանգությունն ապահովելու անկարողության համար։ ԱՄՆ-ի ղեկավարի կարծքով՝ սարսափելի քրեածին իրադրության պատճառով այդ քաղաքը վերածվել է «դժոխային որջի»։