ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 27-ին հնարավոր է համարել պատժամիջոցների սահմանումը չինական այն բանկերի դեմ, որոնք համագործակցում են Իրանի հետ։
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու չսահմանել պատժամիջոցներ չինական այն բանկերի դեմ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ։
«Ո՞վ ասաց, որ ես դա չեմ անում։ Դուք հարցրեցիք՝ ինչո՞ւ ոչ։ Այսինքն՝ ո՞վ ասաց, որ ես դա չեմ անում։ Դուք չգիտեք, թե ես ինչով եմ զբաղվում։ Դուք չգիտեք, թե ես ինչով եմ զբաղվում, և ես ամենևին պարտավոր չեմ ամեն ինչի մասին հայտարարել», — պատասխանել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցի ընթացքում։
ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը օգոստոսի 21-ին հայտարարել է, որ Չինաստանը անօրինական է համարում ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները Իրանի գործընկեր երկրների դեմ։ Նա հավելել է, որ Պեկինը կոչ է անում իրանա-ամերիկյան հակամարտության բոլոր կողմերին ռազմական և պատժամիջոցային ճնշումից անցնել խնդիրների լուծմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով։



