«Դա ինձ չի անհանգստացնում». Թրամփը՝ Ռուսաստան...

ԱՄՆ նախագահը հեռախոսային հարցազրույց է տվել Axios-ին, որի ընթացքում հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա հնարավոր հարձակման հավանականությունը։

Երեքշաբթի ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը գաղտնի այց է կատարել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ այցի նպատակներից մեկը Մոսկվային նախազգուշացնելն էր ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հնարավոր հարձակման մասին, նշում է հրատարակությունը։

Axios-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռեթքլիֆը նման նախազգուշացում չի փոխանցել։«Դա ինձ չի անհանգստացնում… ընդհանրապես։ Ոչ մի խնդիր չկա», — ասել է Թրամփը՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի երկրների դեմ Ռուսաստանի հնարավոր սադրանքի վերաբերյալ հարցին։

Նախագահը Ռեթքլիֆի այցն անվանել է «սովորական աշխատանքային այց» և զարմանք է հայտնել դրա վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանման կապակցությամբ։