ՌԴ զինված ուժերը Կիևի մարզում հարվածել են պահեստային համալիրին, որն օգտագործվում էր «Ֆլամինգո» հրթիռների պատրաստի արտադրանքի պահպանման համար. հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Ռազմական գերատեսչությունում պարզաբանել են, որ օբյեկտին հարվածը հասցվել է անցյալ գիշեր։ Պահեստի խոցման համար կիրառվել են մարտական անօդաչու թռչող սարքեր։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը ցուցադրել էր նաև Խարկովի մարզում ուկրաինական «Ֆլամինգո» թևավոր հրթիռների արձակման վայրերին հասցված հարվածների կադրերը։



