Լավրով․ Ռուսաստանը սովոր է հարցերը լուծել «տղ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Անքորիջում կայացած գագաթնաժողովի ընթացքում քննարկել են առաջարկներ, որոնք պարունակել են «փոխզիջումային նրբերանգներ»։ Այս մասին մեկ տարի անց ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Գագաթնաժողովում «ներկայացվել է ԱՄՆ-ի առաջարկը», որը ռուսական կողմն ամբողջությամբ ընդունել է։ Սակայն հետագայում, նախարարի խոսքով, Եվրոպային հաջողվել է ԱՄՆ առաջնորդին իր կողմը գրավել և թաղել «Անքորիջի ոգին»։

«Մենք սովոր ենք գործերը ազնվորեն անել, կարելի է ասել՝ տղավարի։ Ըստ էության, դա նույն բանն է», — նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։