Թրամփը հայտնել է, որ իրեն ավտորիտար առաջնորդ...

ԱՄՆ նախագահ Դոնադլդ Թրամփը հայտնել է, որ չի ձգտում իր ձեռքում կենտրոնացնել ողջ իշխանությունը եւ դառնալ ավտորիտար առաջնորդ։

ABC հեռուստաընկերության հարցազրույցում ԱՄՆ նախագահին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ որոշ քաղաքացների անհանգստությունն առ այն, որ նա «իր ձեռքում է կենտրոնացնում չափից շատ իշխանություն եւ դառնում է ավտորիտար նախագահ»։

«Ես բնավ չէի ցանկանա, որպեսզի նրանք այդպես կարծեին։ Ես միայն մի բան եմ անում՝ Ամերիկան նորից մեծ եմ դարձնում։ Մեր երկիրը գտնվում էր անկման մեջ։ Մեր երկրի վրա ծիծաղում էր ողջ աշխարհը։ Մենք ոչ բանիմաց առաջնորդ ունեինք (Թրամփի նախորդը նախագահի պաշտոնում՝ Ջո Բայդենը)»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։

ABC-ի, The Washington Post-ի և Ipsos-ի կողմից ապրիլի 27-ին հրապարակված համատեղ հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 56 տոկոսը կարծում է, որ Թրամփը չարաշահել է իր լիազորությունները։ Հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ Թրամփը թուլացրել է, այլ ոչ թե ամրապնդել երկրի համաշխարհային առաջնորդությունը։