Թրամփը հայտնել է սեպտեմբերի 27-ին Զելենսկիի հ...

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Նա նաև հրապարակել է Զելենսկիի կողմից իրեն փոխանցված հաղորդագրությունը, գրում է է telegraph.co.uk-ը:

Նախագահի ուղերձը փոխանցել է ԱՄՆ-ում Ուկրաինայի փոխդեսպան Դենիս Սենիկը։ Ըստ տեքստի՝ Զելենսկին ասել է, որ ցանկանում է «պատերազմն ավարտել արդար խաղաղությամբ»։ Նա ասել է, որ ուրբաթ կլինի Նյու Յորքում, և «դա լավ ժամանակ կլինի հանդիպելու համար»: Նա կարևորել է, որ «իրենք անձամբ հանդիպեն, որպեսզի 100 տոկոսով հասկանան միմյանց»։

«Ես կհանդիպեմ նրա հետ վաղը առավոտյան ժամը 9:45-ի սահմանում Trump Tower-ում»,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը: