
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի կամ երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար։
«Իհարկե»,-պատասխանել է Թրամփը Time հանդեսի՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ուղիղ բանակցությունների մեկնարկից հետո Իրանի բարձրաստիճան ղեկավարների հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին հարցին։