Թրամփը հայտարարել է, որ կդադարեցնի ուկրաինակա...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «կարողանալու դեպքում» վերջ կդնի ուկրաինական հակամարտությանը։

«Ես ակտիվորեն փորձում եմ վերջ տալ պատերազմին», - ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում: Միաժամանակ նա հավելել է, որ դա կանի, եթե «կարողանա»։

Թրամփը նաև թույլ է տվել Վաշինգտոնին կրճատել Կիևին տրամադրվող օգնությունը։ ԱՄՆ նորընտիր նախագահը ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։