ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանի իշխանությունները դիմել են Վաշինգտոնին՝ կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու առաջարկով։
«Իրանի նոր վարչակարգի նախագահը, ով ավելի քիչ արմատական է և ավելի հեռատես, քան իր նախորդները, հենց նոր հրադադար է խնդրել Միացյալ Նահանգներից»,- գրել է Թրամփը իր «Truth Social» սոցիալական ցանցում։
«Մենք կդիտարկենք այդ հարցը միայն այն ժամանակ, երբ Հորմուզի նեղուցը բաց լինի, ազատ լինի և որևէ սահմանափակում չունենա»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ քանի դեռ Հորմուզի նեղուցի շրջափակումը չի վերացվել, Միացյալ Նահանգները կշարունակեն Իրանի ռմբակոծությունները։
Ավելի վաղ Թրամփը պնդում էր, թե Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ն հասել է իր նպատակին և ծրագրում է այն ավարտել երկու-երեք շաբաթվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը, հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին, հայտնել էր, որ նախագահն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմարշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա։



