
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քննարկելու Սպիտակ տան կողմից սահմանված առևտրային մաքսատուրքերը։ Դրա մասին ամերիկացի առաջնորդը հայտարարել է Time հանդեսին տված հարցազրույցում։
«Նա (Սի Ցզինպինը) զանգահարեց։ Ես չեմ կարծում, թե դա նրա կողմից թուլության նշան է»,-ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ իրենք քննարկել են «[առևտրային] համաձայնագիր կնքելու հարցը»։